Խոշոր Հրդեհ Դուրյան թաղամասում

Հրապարակող՝

ՄԻԵԴ-ը մերժել է 2008-ին Գյումրիի ընտրատեղամասում ծեծկռտուք կազմակերպածների հայցը

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 01։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։39-ին, մարվել՝ 01։54-ին։ Բնակարանի պատշգամբում (մոտ 10 քմ) այրվել են պատուհանները, կահույք և կենցաղային տեխնիկա։

Ամենաթարմ