Հունիսի 2-ին, ժամը 21:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Արվասար ռեստորանի մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:46-ին, մարվել՝ 22:30-ին:
Չբնակեցված վագոն-տնակն ամբողջությամբ (15 քմ) այրվել է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։