Ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի խաղը: Նորվեգացին երեկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում.
«Դուք իսկական հրեշի եք տեսնում: Ինչպե՞ս է հնարավոր նրան կանգնեցնել խաղադաշտում: Էրլինգը միշտ հիանալի մարզավիճակում է, ես կասեի՝ նա ունի ի ծնե ռմբարկուի բոլոր որակները»,- ասել է Վենգերը Inside Futbol-ի հետ զրույցում:
Հոլանդը ԱՊԼ 8 խաղում արդեն 14 գոլ է հեղինակել: