ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարական է ներկայացրել

Հրապարակող՝

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարական է ներկայացրել

Ամենադիտվածներ

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, նշելով, որ լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Նա ընդգծել է, որ իր որոշ մտքեր վերջին շրջանում քննադատության են արժանացել, և ցանկանում է ներողություն խնդրել քաղաքացիներից, որոնց զայրույթն ու դժգոհությունը առաջացրել են իր խոսքերը:

«Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից: Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար»,- իր գրառման մեջ նշել է Հռիփսիմե Հունանյանը:

Հունանյանը նաև հայտնել է, որ ինքնաբացարկ է տվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Ամենաթարմ