fbpx
Աշխարհ

Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին թույլ չտալ, որ խավարը խլի իրենց հույսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամեն տարի Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակը և տաճարը բազմամարդ է եղել Սուրբ Հարության տոնի ժամանակ։ Տոնի առթիվ Հռոմի պապը տոնական ուղերձ է հղել հավատացյալներին, իսկ այս տարի աշխարհում  հայտարարված պանդեմիայի պատճառով Ֆրանցիսկոս պապը միայնակ է մատուցել Զատկի սուրբ պատարագը։

Կաթոլիկ աշխարհի հավատացյալները  պատարագին մասնակից են եղել միայն ուղիղ հեռարձակմամբ: Պատուհանից իր օրհնությունն ու ուրախության խոսքը հայտնելու փոխարեն Ֆրանցիսկոս պապը ելույթ է ունեցել Սուրբ Պետրոսի տապանաքարի մոտ՝ ընդգծելով մարդկությանը պատած միայնությունն ու մեկուսացումը, որն իրականացվում է կանխելու համար կորոնավիրուսի տարածումը:

Հռոմի պապը կոչ է արել բոլոր հավատացյլաներին թույլ չտալ, որ հիվանդության վիշտն ու խավարը խլեն իրենց հույսը։

«Այսօր մենք օգտվում ենք մեր հիմնարար իրավունքից՝ հույսի իրավունքից, որը երբևէ չի կարող վերցվել մեզանից: Սա նոր և կենդանի հույս է, որը գալիս է Աստծուց»,- ասել է Ֆրանցիսկոս պապը

Հռոմի պապի խսքով անկախ մահվան և վախի նշաններից պետք ՝ տեսնել նաև մեզ շրջապատող լավ բաները։

«Անկախ մահվան և վախի նշաններից, որոնք տեսնում ենք ամենուր աշխարհով մեկ, մենք պետք է տեսնենք նաև մեզ շրջապատող լավը. այն մարդկանց, որոնք չեն խնայում իրենց կյանքը հանուն ուրիշների»,-նշել է Ֆրանցիսկոս պապը:

 

Աղբյուրը՝ Fox News․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ