Վատիկանում տեղի է ունեցել Զատկի սուրբ պատարագը, որի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է նաև ուկրաինական պատերազմի մասին։
Պատարագին ներկա է գտնվել նաև Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքի ղեկավար Իվան Ֆեդորովը, որն ավելի գերի էր վերցվել ռուս զինվորականների կողմից, իսկ գերիների փոխանակման արդյունքում՝ ազատ արձակվել։ Ֆեդորովից բացի պատարագին ներկա էին նաև քաղաքապետի ընտանիքն ու 3 խորհրդականները։
Հռոմի Պապը նրանց ներկայությունն ընդգծել է ու նշել, որ աղոթում են իրենց համար և իրենց կողքին են։
Քահանայապետը դատապարտել է Ուկրաինայում տեղի ունեցողը ու վերջինս անվանել խավար և դաժանություն։
Դիմելով Ֆեդորովին, Ֆրանցիսկոս պապն ասել է, որ կարող են միայն առաջարկել իրենց ընկարկցությունն ու աղոթքները և ասել․ «Քաջալերվեք, մենք ձեզ հետ ենք»։
Բացի այս ամենը, Հռոմի պապը պատարագի վերջում «Քրիստոս հարյավ ի մեռելոց» արտահայտությունն արել է ուկրաիներեն։