Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին կողմերին երկխոսության և զսպվածության կոչ է արել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Վատիկանում «Անգելուս» կիրակնօրյա աղոթքի ժամանակ ելույթի ժամանակ Հռոմի Պապը երկրների անուններ չի նշել, սակայն ընդգծել է լարվածության սարսափելի մթնոլորտը, որն այժմ տիրում է աշխարհի շատ մասերում:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին երկխոսություն և զսպվածություն պահպանել և հեռու վանել թշնամանքի ստվերը»,-ասել է նա՝ հավելելով, որ պատերազմը միայն մահ ու ավերում է բերում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: