fbpx
Աշխարհ

Հռոմի պապը համերաշխություն է հայտնել մուսուլմաններին Նոր Զելանդիայի ահաբեկչությունից հետո

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 15-ին համերաշխություն է հայտնել Նոր Զելանդիայի բնակիչներին, մասնավորապես, երկրի մուսուլմանական համայնքին, Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ։

«Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապը խորապես վշտացած է՝ տեղեկանալով Քրայսթչերչի երկու մզկիթներում բռնության ակտերի հետևանքով վիրավորվածների ու զոհվածների մասին, և նա իր սրտագին համերաշխությունն է հայտնել նորզելանդացիներին և, հատկապես, երկրի մուսուլմանական համայնքին այդ հարձակումների կապակցությամբ»,-ասված է Վատիկանի դիվանագետ Պիետրո Պարոլինի հեռագրում, որի տեքստը հրապարակված է նրա Twitter-ում:

Մարտի 15-ին զինված մարդիկ ներխուժել են նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր և Լինվուդ մզկիթներ, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ էին գտնվում, և կրակ բացել: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Մարդկանց վրա գրոհելու մեղադրանքով ձերբակալվել է երեք մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ