fbpx
Ժամանց

Հռոմի պապ կոչ է արել ապրել իրական կյանքով և կտրվել սոցցանցերից

Հռոմի պապ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում հայտարարել է, որ երիտասարդությունը այժմ ավելի մտահոգված է իր կյանքի տարբեր պահերը սոցցանցերում ֆիքսելով և գրառումներ կատարելով և ոչ թե իրական կյանքում դրանք զգալով և ապրելով:

«Երիտասարդ մարդիկ և մեծահասակները իրենց կյանքը վատնում են մակերեսային բաների վրա։ Նրանք մտածում են, թե ապրում են։ Իրականում ներսում նրանք արդեն մեռած են»,- ասել է Սրբազան Քահանայապետը։

Հատկանշական է, որ Քահանայապետն ինքը ունի թվիթերյան էջ, որն ունի 27 միլիոն, իսկ ինստագրամյան էջը՝ 6,5 միլիոն բաժանորդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ