Հրշեջ ռոբոտների առաջին ջոկատը սկսել է իր աշխատանքները

Ամենադիտվածներ

Ճապոնիայում ստեղծվել է հրշեջ ռոբոտների առաջին ջոկատը: Դրանք նախատեսված են լայնածավալ հրդեհների համար, երբ վտանգավոր է մարդկանց միջամտությամբ հրդեհը մարել: Այս մասին գրում է Kyodo-ն:

Ջոկատը բաղկացած է ռոբոտների 4 խմբից, որոնցից մեկը ներկայացնում է անօդաչու թռչող սարքեր: Այն նախատեսված է հրդեհի բնույթի և դրա զարգացման մասին տվյալներ փոխանցելու համար:

Ջոկատը նաև ներառում է բուլդոզեր իր դույլով և ձեռք-մանիպուլյատորով, որը նախատեսված է փլատակների մաքրման համար: Բացի այդ, հրշեջ ռոբոտների ջոկատում ընդգրկված են նաև ջրային թնդանոթներով տարբեր տեսակի մեքենաներ:

Հայտնի է, որ ջոկատի խմբերից մեկն արդեն տեղակայված է Իտիհարա քաղաքի բազայում:

Ամենաթարմ