Մարտի 13-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, 400 քմ, 3000 քմ, Դվին գյուղում՝ 600 քմ, Շահումյան գյուղում՝ մոտ 200 քմ, Դիտակ-Արևշատ ավտոճանապարհին՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 5000 քմ եղեգն,
Լոռու մարզի Ալավերդի-Նեղոց ավտոճանապարհին՝ 5 հա,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 2000 քմ, Սիսիան քաղաքում՝ 1000 քմ, Կապան քաղաքում՝ 500 քմ, Որոտան գյուղում՝ 10 հա, Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ 2.5 հա,
Տավուշի մարզի Վազաշեն գյուղում՝ մոտ 20 հա,
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։