fbpx
ՏՏ

Huawei-ը ԱՄՆ-ին մեղադրել է կիբերգրոհներ կազմակերպելու մեջ

Չինական Huawei ընկերությունը ԱՄՆ իշխանություններին մեղադրել է իր տեղեկատվական համակարգեր ներթափանցելու փորձի մեջ: Այս մասին հաղորդում է AP-ը։

Huawei-ը, որ բախվում է ԱՄՆ-ի կողմից աճող պատժամիջոցների հետ, ներառյալ ամերիկյան տեխնոլոգիաներին հասանելիության հնարավոր կորուստը՝ կապված այն մեղադրանքների հետ, թե ընկերության տեխնոլոգիաները վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը, հայտարարել է, որ վերջին ամիսներին Վաշինգտոնը անբարեխիղճ միջոցներ է կիրառել իրենց բիզնեսը խափանելու համար։

Huawei Technologies Ltd-ը սմարթֆոնների երկրորդ համաշխարհային բրենդն է և հեռախոսային ընկերությունների համար ցանցային սարքավորումների խոշորագույն արտադրողը։

Վաշինգտոնը ջանքեր չի խնայում, որ եվրոպական կառավարությունները Huawei-ին հեռացնեն հաջորդ սերնդի հեռակոմունիկացիոն ցանցերի ստեղծման գործընթացից։ Գերմանիան, Ֆրանսիան, Իռլանդիան հայտարարել են, որ չեն ծրագրում արգելել որևէ մատակարարի։

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան իշխանությունները Huawei-ի տեղեկատվական համակարգեր ներթափանցելու համար կիբերգրոհներ են նախաձեռնել։

Նշվում է նաև, որ ՀԴԲ գործակալները ճնշումներ են գործադրել ընկերության աշխատակիցների վրա, որ նրանք տեղեկություններ հավաքեն իրենց համար։

Ըստ Huawei-ի փաստաթղթի՝ այդ գործընթացում ութ աշխատակից է ներգրավվել։

Ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները խափանել են Huawei-ի բիզնեսը՝ արգելափակելով մատակարարումները, մերժելով վիզաների տրամադրումը և վախեցնելով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ