Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել

Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճել է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ) և Արմեն Հարությունյանն (51 կգ) արժանացել են բրոնզե մեդալի:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Ռազմիկ Մահլումյանը (92 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Ամենաթարմ