ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է:
«Վիճակն այսօր ավելի լավ է, քան երեկ էր: Մենք պետք է շարունակենք հրդեհի բոլոր օջախները մարելու և կրկնակի բռնկման վտանգը բացառելու ինտենսիվ ջանքերը», – հայտնել է Միցոտակիսը։
Հունաստանի վարչապետը խորը ափսոսանք է հայտնել կատարվածի համար ու ևս մեկ անգամ հավաստիացրել է բոլոր տուժածներին, որ նրանց հասցված վնասի վերականգնումը լինելու է իր քաղաքական առաջնահերթությունը:
Հիշեցնենք, որ երկրւմ արդեն ավելի քան 10 օր անոմալ շոգ է: Ջերմաստիճանը որոշ տեղերում հասել է +47-ի: Դրա հետևանքով ամեն օր ամբողջ երկրով մեկ բռնկվում են տասնյակ անտառային հրդեհներ: