Հուլիսի 8-ին Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը կերդմնակալի որպես վարչապետ:
Նրա երդմնակալության արարողությունը կկայանա այն բանից հետո, երբ երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին խորհրդարանին կփոխանցի երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Միցոտակիսն արդեն շնորհավորանքներ է ստացել գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասից։
Ըստ վերջին տվյալների՝ «Նոր ժողովրդավարությունը» ստացել է ձայների մոտ 40 տոկոսը, երկրորդ տեղում իշխող «Սիրիզա» կուսակցությունն է (32%), երրորդում՝ «Հանուն փոփոխությունների շարժումը» (8,3%)։