Հունաստանի պաշտպանության նախարարը ի նշան բողոքի հրաժարական տվեց

Հրապարակող՝

Լիլիթ Մակունցը՝ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստն օպերայում չանցկացնելու մասին

Ամենադիտվածներ

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ Մակեդոնիայի հետ գործարքի:

Գործարքի էությունը կայանում է նրանում, որ Աթենքը չի խոչընդոտի Մակեդոնիայի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Մակեդոնիայի անվանափոխության հետ կապված պատմության պատճառով ես չեմ կարող մնալ նախարարի աթոռին», ասել է Կամենոսը:

Հիշեցնենք, որ Հունաստանն առ այսօր պնդում էր, որ Մակեդոնիան իր շրջաններից մեկի պատմական անվանումն է և չէր ընդունում Մակեդոնիա պետությունն՝ այդ անվանումով:

Հունաստանի ՊՆ ղեկավարը ի սկզբանե դեմ է եղել Մակեդոնիայի հետ համաձայնագրին, որը Աթենքը ստորագրել էր նախորդ տարվա հունիսի 17-ին: Ըստ այդմ, Հունաստանը չի խոչընդոտի Մակեդոնիայի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, և եթե Սկոպյեն ցանկանա երկրի անվանումը փոխել՝ այն դարձնելով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը:

Հունվարի 11-ին Մակեդոնիայի կառավարությունը հաստատել է երկրի անվանափոխության նախաձեռնությունը:

Ամենաթարմ