Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ.
«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարևոր օր է Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների համար, որոնք կապված են միմյանց դարերի պատմություն ունեցող կապերով: Նաև բարեկամությամբ, որը ձևավորվել է դժվարին պայմաններում: Այսօր մենք, ինչպես ամեն ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք անմեղ զոհերի հիշատակը՝ բարձրաձայնելով մեր հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ: Քանի որ միայն խաղաղ համագոյակցությունը ժողովուրդներին կարող է տանել առաջ։
Մենք պետք է մշտապես լինենք զգոն: Եվ թող մեր խոսքերին ուղեկցեն գործողություններ, որոնք կանխում են խտրականությունը, ատելությունն ու բռնությունը: 106 տարի անց մենք հիշում ենք և համագործակցում»։
https://www.facebook.com/MFA.Armenia/posts/6105743019451843

