Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ամենադիտվածներ

,
Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ տեղում ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Այցի ընթացքում նրանք շրջել են հուշահամալիրի տարածքում՝ շինարարական ընկերության և նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների ուղեկցությամբ։

Նշենք, որ վերջին ամիսներին նման հաճախակի այցերը չէին լինի, եթե հանրությունը սուր քննադատության չարժանացներ շինարարական կազմակերպության կողմից հուշարձանն ավերելու գործընթացին։ Փաստի հրապարակումից հետո կարիք առաջացավ հանրությանը պարբերաբար ներկայացնել, թե կառավարությունը մտահոգ է և որևէ կապ չունի այն իրավիճակի հետ, որն անցյալ տարի ստեղծվել էր շինարարական կազմակերպության անփույթ կամ դիտավորյալ գործողության հետևանքով։ ԿԳՄՍ նախարարի պարբերական այցերը Հայոց ցեղասպանության հուշահամալիր հենց այդ փաստով են պայմանավորված։ Սակայն հարցն այն է, որ եթե հուշարձանը ԿԳՄՍ ղեկավարության համար իրապես լիներ կարևոր արժեք, ապա շինարարության նկատմամբ վերահսկողությունը կլիներ շատ ավելի վաղ փուլից, ոչ թե այն պահից, երբ լրատվամիջոցները սկսեցին բարձրաձայնել շինարարների անպատասխանատու, միգուցև՝ հանցավոր, գործունեության մասին։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ