Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ազգությամբ հայ Հունաստանի քաղաքացի է սպանվել, նրա վրա երկու անծանոթներ կրակել են: Դեպքը տեղի է ունեցել զոհի առանձնատան ավտոտնակում: Այս մասին հաղորդել է Greek City Times պարբերականը:
Նախնական տվյալների համաձայն՝ սպանվածը 41-ամյա գործարար էր և ներքաշված է եղել փողերի լվացման մեջ: Սպանության փաստով տարվում է հետաքննություն: