Հունաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հրապարակող՝

Հայաստանի բասկետբոլի գավաթ. «Գյումրին» ապահովեց իր տեղը փլեյ օֆֆ-ում

Ամենադիտվածներ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կիրակի հայտարարել է, որ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին կառավարության ղեկավարը տեղեկացրել է, երբ նրա գլխավորած կառավարող Արմատական ձախ ուժերի կոալիցիա (ՍԻՐԻԶԱ) կուսակցությունը մոտ 9 տոկոսով պոպուլյարությամբ զիջել է գլխավոր ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությանը կիրակի կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում։

Միաժամանակ, կիրակի օրը անցկացվել է քաղաքապետերի, նահանգապետերի և տեղական ինքնակառավարման ու շրջանային խորհուրդների ընտրությունների առաջին փուլը։ Դրանց երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին։

«Ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո ես կխնդրեմ Հունաստանի նախագահին անհապաղ հայտարարել համազգային ընտրություններ»,- ասել է Ցիպրասը։ Ավելի վաղ վարչապետը մի քանի անգամ ասել էր, որ կառավարությունը մինչև վերջ կաշխատի իր քառամյա մանդատը, և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։

Հունաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, որը հաշվել է երկրում ընտրաթերթիկների 28,06 տոկոսը, «Նոր դեմոկրատիան» ներկա պահին 33,25 տոկոս ձայն է հավաքում և Եվրախորհրդարանում կստանա 7 տեղ, կառավարող ՍԻՐԻԶԱ-ն՝ 23,92 տոկոս (6 տեղ)։

Ամենաթարմ