Հունգարիայի խորհրդարանը հինգ տարով երկրի նախագահ է ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ Տամաշ Շյույոկին։
Շույոկի թեկնածությունը պաշտպանել է 134 պատգամավոր, իսկ հինգը՝ դեմ։
Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ Հանդիպումը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Հայտարարվել է նաեւ, որ Շույոկը պաշտոնը կստանձնի մարտի 5-ին։
