Հունգարիան Եվրամիությունից ստացել է ևս ավելի քան 75 միլիոն եվրո, որը նախկինում արգելափակված էր ԵՄ-ի կողմից։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միհալի Վարգայը։
«Այդ միջոցներն օգտագործվելու են շրջակա միջավայրի և էներգաարդյունավետության օպերատիվ ծրագրի շրջանակներում»,- նշել է Ֆինանսների նախարարության ղեկավարը։
Նրա խոսքով, այդ գումարներն ուղղվելու են երկրի տնտեսության կանաչ եւ թվային անցմանը միտված ներդրումների իրականացմանը։