Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրն ընդունվել է միաձայն:
Նշենք, որ 2013 թվականին Հունգարիան արտահանձնել է Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար:
Այդ ժամանակ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք չեն վերականգնվել մինչև օրս: