fbpx
Աշխարհ

Հուսիթները հարձավել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա

Հուսիթները հարձակվել են Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Աբհա քաղաքի միջազգային օդանավակայանի վրա: Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 1 զոհի և 7 վիրավորի մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորների թվում կա 3 կին և 2 երեխա:

Տուժածների շարքում Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Բանգլադեշի քաղաքացիներ են:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի վաղ հուսիթները իրենց վերահսկողության տակ գտնվող «Ալ-Մասիրա» հեռուստաընկերությամբ հայտարարել էին, որ կիրակի անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ էին հասցրել Սաուդյան Արաբիայի Աբհա և Ջիզան քաղաքների օդանավակայաններին, որոնք բավականին մոտ են Եմենի սահմանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ