Իմ նորամուտը հավաքականում ոգեշնչող ստացվեց․ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Եվրոպայի առաջնությունը բաց թողնելու մասին։
«Հիանալի է, երբ քեզ թիմում տեղ են վստահում: Եվրոպայի առաջնությունը բաց թողնելը, հավանաբար, իմ կարիերայի ամենադժվար պահն էր։ Փա՛ռք Աստծո, ոչ մի վնասվածք, ոչ մի խնդիր չունեմ: Հույս ունեի, որ կխաղամ ԵԱ-ում, պատրաստվում էի, բայց հանկարծ հիվանդացա։ Այդպես էլ է լինում, ցավոք,»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում «Դինամոյի» մամուլի ծառայությունը:

