Հույս ունեմ՝ շուտով տեղափոխությունս կհաստատվի․ Ֆալկաո

Ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել «Գալաթասարայում»:

«Հետաքրքիր է, թե ֆուտբոլն ինչպես է ապրում Թուրքիայում: Ցանկանում եմ տեղափոխվել «Գալաթասարայ» և հույս ունեմ, որ շատ շուտով իմ տեղափոխությունը կհաստատվի», – Ֆալկաոյի խոսքերը փոխանցում է El Pulso del Futbol-ը:

Նշենք, որ թուրքական ակումբն ակտիվ բանակցում է «Մոնակոյի» հետ՝ Ֆալկաոյի տեղափոխության վերաբերյալ։

Ամենաթարմ