33-ամյա ջամայկացի Ուսեյն Բոլտը, որը համարվում է օլիմպիական ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի ռեկորդակիր, վստահ է, որ դեռ երկար տարիներ իր ռեկորդները չեն կարողանա գերազանցել։
«Նա, ով պետք է գերազանցի իմ ռեկորդները դեռ չի ծնվել, բայց դա ժամանակի հարց է։ Հույս ունեմ, որ 20 կամ 25 տարի հետ դեռ կասեմ իմ երեխաներին, որ ռեկորդներս անգերազանցելի են»,- Բոլտի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն։
100 մետր վազքում Բոլտի սահմանած աշխարհի ռեկորդը 9,58 վայրկյան է, 200 մետրում՝ 19,19։
