Հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կոչ կանեն իրենց ղեկավարությանը չդիմել զենքի ուժին. Աննա Հակոբյան

Հրապարակող՝

Զարուհի Բաթոյանը վերանշանակվեց աշխատանքի և սոցապ նախարար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցրեի, այդ թվում, ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Լրագրողն անդրադարձել է Հակոբյանի՝ «Ադրբեջանի կանանց դիմելու» նախաձեռնությանը, հետաքրքրվել դրա նպատակներով:

«Մենք խոսում էինք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի կանանց դիմելը չէ: Դա հընթացս տեղի ունեցավ: Այս նախաձեռնության իմաստը հետևյալն է. մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին: Մեր կոչը մեկն է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որ չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն ու նրանց ուղղակի չզոհաբերելն է՝ հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում երկու կողմից էլ բազմաթիվ՝ հազարավոր զոհեր ենք ունեցել: Մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք հակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել, այս նախաձեռնության միակ իմաստը այդ կյանքերը խնայելն է՝ երկու կողմից էլ»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հակոբյանը հայտնել է, որ ադրբեջանցի կանանց ընդամենը առաջարկել է միանալ այս նախաձեռնությանը և կոչ անել իրենց ղեկավարությանը՝ երբևէ ԼՂ հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը և պատերազմի: Նա շեշտել է՝ բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել՝ որպես մայր, որ խնայեն իրենց որդիների կյանքը, նաև իրադարձությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի կողմից փորձ արվեց դիմել ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին ավարտվեց ոչնչով:

«Նրանց պատկերացումներն իրականություն չդարձան, այդ դեպքում էլ մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչն անթույլատրելի է պարզապես: Ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն և կոչ կանեն իրենց ղեկավարությանը՝ չդիմել զենքի ուժին, փոխարենը նստել բանակցությունների սեղանի շուրջ, բարեբախտաբար, արդեն բանակցային գործընթացը վերականգնվել է, և հարցի լուծումը փորձեն բերել իրենց գաղափարներով, ոչ թե երիտասարդ կյանքեր խլելով»,- նշել է Հակոբյանը:

Ամենաթարմ