fbpx
Աշխարհ

Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին նախազգուշացրել է` որոնք են կլինեն բացասական հետևանքները, եթե Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմնակիցները, որոնք վաղուց հանդես են գալիս ԻՀՊԶ-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, լիովին գիտակցում են նման որոշման հետևանքները տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի համար: Նրանք ձգտում են ԱՄՆ-ին ներքաշել ճահիճը»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դիմակայի ԱՄՆ-ին «հերթական աղետի մեջ» ներքաշելու փորձերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ԻՀՊԶ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Հիշմաթուլլահ Ֆալահատպիշեն ավելի ուշ հայտարարել է, որ ի պատասխան` Իրանը կարող է ԱՄՆ-ին զինված ուժերին տեղավորել իր ահաբեկչական «սև ցուցակում», որտեղ արդեն գտնվում է «Իսլամական պետությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ