Հվ․ Օսիան իր անցակետը կտեղակայի Վրաստանի հետ սահմանին

Հրապարակող՝

Հվ․ Օսիան իր անցակետը կտեղակայի Վրաստանի հետ սահմանին

Ամենադիտվածներ

Հարավային Օսիայի սահմանապահները մտադիր են անցակետ կառուցել Վրաստանի հետ սահմանին գտնվող Ցնելիս գյուղի մերձակայքում: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության պետական անվտանգության կոմիտեին:

Ինչպես նշվում է, նման որոշում է կայացվել, որպեսզի վրացական կողմին թույլ չտան վերահսկողություն հաստատել Հարավային Օսիայի մի մասի վրա:

Հստակեցվում է, որ սահմանային անցակետը տեղակայվելու է Հարավային Օսիայի Հանրապետության և Վրաստանի սահմանային գծում՝ շուրջ 945 մետր բարձրության վրա:

Ինչպես շեշտվում է, անցակետի կառուցումն իրականացվում է մարդասիրական օպերացիայի շրջանակում, որի նպատակը սահմանային ռեժիմի պահպանումն ու հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովումն է:

Ավելի վաղ Հարավային Օսիան Վրաստանին մեղադրել էր սահմանին իրավիճակի աննախադեպ սրման համար:

Ամենաթարմ