ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ. հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը:
Հաղորդագրությունում նաև ասվում է. «ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։
Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»: