Hyundai-ն հայտարարել է իտալական GFC Style ստուդիայի հետ համագործակցության մասին, որը ղեկավարում է հայտնի դիզայներ Ջորջետո Ջուջարոն իր որդու՝ Ֆաբրիցիոյի հետ միասին։
Համագործակցության շրջանակներում նրանք կվերակենդանացնեն 1974 թվականի Hyundai Pony Coupe կոնցեպտը, որը ներկայացվել է 48 տարի առաջ Թուրինի ավտոսրահում: Հատկանշական է, որ այն ժամանակ հենց Ջուջարոն էր աշխատում կոնցեպտ մեքենայի ստեղծման վրա։