Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելուց հետո մահվան սպառնալիքներ է ստացել

Հրապարակող՝

Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելուց հետո մահվան սպառնալիքներ է ստացել

Ամենադիտվածներ

Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝ Թուրքիայի կողմից Սիրիայում սկսած և ժամանակավորապես դադարեցրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ։

Այդ հայտարարության մեջ Աքընջըն ասել էր, որ Թուրքիայի կողմից նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից, «ոչ թե ջուր է հոսում, այլ՝ արյուն»։ Այս հայտարարությունը խստորեն դատապարտեցին Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Տեղի ունեցածից հետո, հայտնի է դարձել, որ Աքընջըն այդ հայտարարության պատճառով մահվան սպառնալիքներ ու հայհոյանքոներ պարունակող նամակներ է ստացել։ Ինքնահռչակ երկրի նախագահականն էլ նամակի հեղինակների անունները ուղարկել է ոստիկանություն և դատախազություն։

Գրում է Ermenihaber-ը։

Ամենաթարմ