Ինչպես արդեն հայտնի է դարձե, հունվարի 5-ին Հյուսիսային կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Այս փորձարկումը երեկ ՄԱԿ-ում դատապարտեցին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Ֆրանսիան ու Ճապոնիան։
Իսկ այդ ընթացքում հյուսիսկորեական իշխանությունները հրթիռային ևս մեկ փորձարկում են կատարել։
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նշվում է, որ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ ու այն նկատել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները։ Դրանից անմիջապես հետո Ճապոնիայի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել։
Ենթադրվում է, որ արձակվածը եղել է բալիստիկ հրթիռ։
