Yonhap
Հյուսիսային Կորեան նորից հրթիռ է փորձարկել
Հյուսիսային Կորեան հերթական անգամ հրթիռային փորձարկում է կատարել, այս անգամ՝ թևավոր հրթիռների։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ արձակվել է, ենթադրաբար, 2 հրթիռ։ Այժմ պարզվում են դրանց բնութագրերը։ Նշենք, որ սա այս տարվա ընթացքում արդեն 5-րդ հրթիռային փորձարկումն է։
Հյուսիսային Կորեան ևս մեկ հրթիռ է արձակել
Ինչպես արդեն հայտնի է դարձե, հունվարի 5-ին Հյուսիսային կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Այս փորձարկումը երեկ ՄԱԿ-ում դատապարտեցին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Ֆրանսիան ու Ճապոնիան։ Իսկ այդ ընթացքում հյուսիսկորեական իշխանությունները հրթիռային ևս մեկ փորձարկում են կատարել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ ու այն նկատել են…
Մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Չոն Դու Հվանը
Հարավային Կորեայի նախկին նախագահ, ռազմական հեղաշրջմամբ երկրի ղեկը ստանձնած, այնուհետև մահապատժի դատապարտված Չոն Դու Հվանը հեռացել է կյանքից։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով այս գիշեր։ Ըստ աղբյուրի՝ Հվանը տառապում էր քրոնիկ հիվանդություններով ու ծանր առողջական վիճակում էր։ Նա մահացել է Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում գտնվող իր…
Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև կապուղիները վերականգնվել են
Հարավային ու Հյուսիային Կորեաների միջև արգելափակված բոլոր կապի ուղիները կրկին վերականգնվել են։ Այս մասին տեղեկացնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ կապուղիների վերականգնումն արվել է Կորեաների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ տարվող ջանքերի շրջանակներում։ Ըստ աղբյուրի՝ կապերն առաջին անգամ վերականգնվել էին այս տարվա հուլիսին, բայց ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունից հետո Հյուսիսային Կորեան արգելափակել էր կապը։
Հյուսիսային կորեան մերժեց ԱՄՆ-ի երկխոսելու առաջարկը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը չի համաձայնել երկխոսության գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ Ինը թշնամական է համարում ԱՄՆ-ի նոր վարչակազմի վարած քաղաքականությունը և երկխոսության ցանկությունը նույնպես համարում է դրա արդյունք։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հնարավոր է համարել նաև Հարավային Կորեայի հետ կապուղիների բացելը։
Հրաձգություն՝ Հարավային ու Հյուսիսային Կորեաների ընդհանուր սահմանին
Այսօր՝ մայիսի 3-ին, հրաձգություն է տեղի ունեցել Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին։ Yonhap գործակալության հաղորդմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել այնտեղի ժամանակով 07:41-ին (Երևանի ժամանակով 02:41-ին): Նշվում է, որ Հարավային Կորեայի հանրապետության շտաբի հայտարարության համաձայն՝ մի քանի կրակոց է արձակվել իրենց պատկանող սահմանային դիտարկման կետի ուղղությամբ։ Դրան ի պատասխան արձակվել է 2 կրակոց։ Ըստ աղբյուրի՝ դեպքից…
ԱՄՆ-ն 4 ռազմակայան է վերադարձրել Հարավային Կորեային
ԱՄՆ Զինված ուժերը Կորեայի Հանրապետությանը վերադարձրել է չորս ռազմակայանի վերահսկողությունը այդ օբյեկտների օգտագործման հետևանքով տեղանքի աղտոտվածության վերացման շուրջ երկարատև վեճերից հետո։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը։ Խոսքը Վոնջու քաղաքում Քեմփ Իգլ և Քեմփ Լոնգ ռազմակայանների, Բուփհյոն քաղաքի Քեմփ Մարքեթ, ինչպես նաև Քեմփ Հոուվի (Հյուսիսային Կորեայի սահմանին, Թոնդուչհոն քաղաք) ռազմակայանների մասին է։ Ռազմական օբյեկտները վերադարձնելու որոշումը…
Հս․ Կորեայի՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնող պատվիրակությունը Պեկինում է
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին հոկտեմբերի 3-ին հասել է Չինաստանի մայրաքաղաք: Ակնկալվում է կոնսուլտացիաները տեղի կունենան Շվեդիայում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը: Նրա տվյալներով՝ արդեն օրվա երկրորդ կեսին ԿԺԴՀ-ի պատվիրակությունը կմեկնի Պեկինից: ՉԺՀ-ում կարճ ժամանակով գտնվելու ընթացքում պլանավորված հանդիպումների մասին չի հաղորդվում: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ…
Հվ․ Կորեայի նախագահը բաժանում է Կիմ Չեն Ընի նվիրած շների ձագերին
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ընը սկսել է բաժանել փխունսան որսորդական ցեղատեսակի շան ձագերին, որոնց նրան նվիրել էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այս մասին հաղորդում է TACC-ը: «Գոմիի վեց ձագերը (Կիմ Չեն Ընի նվիրած փխուսան ցեղատեսակի շուն է) շուտով կտեղափոխվեն մշտական բնակության Սեուլի, Ինչխոնի, Թեչժոնայի և Քվանջուի քաղաքապետարան»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշում է…
Հյուսիսային Կորեան ևս մի քանի հրթիռ է արձակել
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) մի քանի հրթիռ է գործարկել: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի վրա հղումով: Ըստ գերատեսչության՝ խոսքը հուլիսի 31-ի առավոտյան անհայտ արկերի արձակման մասին է: Դրանք արձակվել են Հարավային Համգյոն գավառի տարածքից, որը գտնվում է Հոդո թերակղզում: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է գործակալությանը, որ Վաշինգտոնը տեղյակ…
Հարավային Կորեան մտադրություն ունի ռազմական ռոբոտներ ստեղծել կենդանիների տեսքով
Հարավային Կորեան պատրաստվում է մարդկանց, կենդանիների և միջատների տեսքով ռազմական ռոբոտներ ստեղծել: Հայտնում է Yonhap գործակալությունը: Հարավային Կորեայի՝ զենքի գնման գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ կենսաչափական տվյալներով օժտված ռոբոտներն ապագա ռազմական գործողություններում կփոխեն ուժերի բաշխումը, ինչպես նաև ակնկալվում է, որ այս տեսակի տեխնոլոգիաները դրական ազդեցություն կունենան և ակտիվորեն կներմուծվեն ռազմատեխնիկական արդյունաբերության մեջ: Երկրի զենքի գնման գործակալության ներկայացուցիչը…










