Հզոր երկրաշարժ՝ Ավստրալիայում

Ավստրալիայի Բրում արեւելյան ծովափնյա հանգստավայրում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Դեպքի ականատեսների պնդմամբ՝ տարերքի հետևանքով ցնցվել են շենքերը, իսկ իրերը վայր են ընկել դարակներից:

Գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 33 կմ խորության տակ՝ Արեւմտյան Ավստրալիա նահանգի ափերից 203 կմ հեռավորության վրա:

Ամենաթարմ