Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը։
Նախագահ Դոնալդ Թրամփն թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ մանրամասնորեն ծանուցվել է տեղի ունեցածի մասին, և ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ։
Երկրաշարժի ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի հարավային Ռիջքրեսթ բնակավայրից հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10․7 կմ խորության վրա։