Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «Հ1»-ին տված վերջին հարցազրույցին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Բարև Ձեզ, պրն․ Մարության,
դիտեցի Ձեր հարցազրույցը Առաջին ալիքի եթերում։ Դե, ինչպես և սպասում էի՝ պլանավորած հարցեր և պարապած պատասխաններ։ Եվս մեկ անգամ հիացա Ձեր մասնագիտական հմտություններով։ Ասեմ, որ մեզ բացարձակ հետաքրքիր չէր՝ ի՞նչ եք Դուք ուտում նախաճաշին և ի՞նչ էիք հագած այդ հանդիպմանը։ Ձեզ իսկապե՞ս թվում է, թե պատասխանեցիք մեր կողմից բարձրացրած հարցերի գոնե 5 %-ին։
Շատ «արխային չընկնեք», առաջիկայում դեռ հանդիպելու ենք, և Դուք, ի պաշտոնե, պարտավոր կլինեք պատասխանել մեր հարցերին։
https://www.facebook.com/teimina.vardanyan/posts/2656388044451649