ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է ֆուտբոլային գործունեություն ծավալել:
Հայտնենք, որ նա սոցկայքերում գրառում էր կատարել ու կոչ արել սպանել բոլոր հայերին անխտիր՝ մեծերից մինչև փոքր: «Առանց տարբերակման բոլորին պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք ու կարեկցանք չի կարող լինել: Եթե մենք չսպանենք, նրանք դա կանեն»,- նշել էր նա:
Այս գրառումից հետո ՈՒԵՖԱ-ն նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ֆաշիստական ու խտրական այլ վարքագիծ դրսևորելու, ինչպես նաև պատշաճ վարքի կանոնները խախտելու մեջ:
ՈՒԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի վերջինս ընդլայնի նրա ցմահ որակազրկումը նաև միջազգային մակարդակում: «Քարաբաղը» 100 հազ. եվրո տուգանք կվճարի: