«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, մեծ հավանականությամբ, կերկարաձգի «ռոսոներիների» հետ գործող պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ Իբրահիմովիչի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Զլատանի հետ նոր պայմանագիր կնքելուց առաջ «Միլանի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների պայմանագրեր։
Իբրահիմովիչի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստը դարձել է պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որը 40 տարեկանից հետո կարողանում է գոլի հեղինակ դառնալ Ա Սերիայում։

