«Լոս Անջելես»-ի հարձակվող Կարլոս Վելան դարձել է ՄԼԱ-ի լավագույն ռմաբրկու: Մրցաշրջանի վերջին խաղում մեքսիկացու թիմը հաղթել է 3:1 հաշվով, իսկ նա հեթ-թրիկ է գրանցել՝ իր գոլերի թիվը դարձնելով 34:
Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում «Լոս Անջելես Գելաքսի»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչն է: Շվեդ հարձակվողի թիմը վերջին տուրում պարտվել է 2:4 հաշվով, իսկ նա խփել է իր թիմի 2 գոլերից մեկը: Դա նրա 30-րդ գնդակն էր մրցաշրջանի կտրվածքով:
Այսպիսով ՝ «Լոս Անջելես»-ը, Արևմտյան Կոնֆերենցիայի հաղթողի կարգավիճակում, կխաղա փլեյ-օֆֆի առաջին փուլում: «Լոս Անջելես Գելաքս»-ին, զբաղեցնելով 5-րդ տեղը, մտել է փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչ ու կմրցի «Մինեսոտա Յունայթեդ»-ի հետ:
#JustTookADNATest turns out @Ibra_official is 100%
🦁 🦁
🦁 🦁
🦁🦁
🦁🦁
🦁 🦁
🦁 🦁
🦁 🦁
🦁🦁
🦁🦁
🦁 🦁
🦁 🦁
🦁 🦁
🦁🦁
🦁🦁
🦁 🦁
🦁 🦁 pic.twitter.com/ZBAgwgE0t5— LA Galaxy (@LAGalaxy) October 6, 2019