«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դիտարկում է «Այաքս» վերադառնալու տարբերակը։
«Ես նախընտրում եմ չվերադառնալ այն ակումբը, որտեղ արդեն խաղացել եմ։ Սակայն չի կարելի բացառել, որ կարիերաս ավարտելուց հետո «Այաքսի» տնօրեն կդառնամ։ Ես ավելի լավ կաշխատեմ, քան ցանկացած մեկը, ով հիմա նստած է այնտեղ», – աստղային շվեդի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը։
Նշենք, որ 37-ամյա Իբրահիմովիչը «Այաքսում» հանդես է եկել 2001-2004-ը, մասնակցել է 110 հանդիպման և դարձել է 48 գոլի հեղինակ:
Հարձակվողը նաև պաշտպանել է «Մալմյոյի», «Յուվենտուսի», «Ինտերի», «Բարսելոնայի», «Միլանի», ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» գույները: