Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը Ա Սերիայում ռեկորդ է սահմանել։
Նա «Լացիոյի» դեմ 3-րդ տուրի խաղի ժամանակ գոլ է հեղինակել ու դրա շնորհիվ դարձել Ա Սերիայի պատմության գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Զլատանը գոլը հեղինակել է 39 տարեկան 344 օրական հասակում։
Այս մասին հայտնում է Squawka Football-ը։
Իբրան այս ցուցանիշով շրջանցել է «Պարմայի» պաշտպան Բրուն Ալվեշին։
Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը 4 ամիս դաշտ դուրս չէր եկել վնասվածքի պատճառով։