ԱՄՆ-ին պատուհասած Իդա փոթորիկը երեկ հարվածել է երկրի Լուիզիանա նահանգի ափերին։
Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան ու արտասահմանյան ԶԼՄ-ներից։
Նշվում է, որ քամու արագությունը հասել է 240 կիլոմետր/ժամի։
Փոթորկի հետևանքով արդեն իսկ առանց էլեկտրականության է մնացել շուրջ 600 հազար տուն։
Քանի որ Իդայի վրա հասնելու մասին հայտնի էր դարձել մինչև դրա Լուիզիանային հարվածելը, իշխանությունները հասցրել են տարհանում իրականացնել։ Այս պահի դրությամբ կա մեկ զոհ, ում տան վրա ծառ է ընկել։
Նշվում է նաև, որ 2-րդ քաղաքը, որին հարվածելու է Իդան, Նոր Օրլեանն է։