Կատալոնական «Բարրսելոնային» Լա Լիգայում իր 3-րդ հանդիպումն է անցկացրել առանց Լիոնել Մեսսիի։ Այս անգամ մրցակիցը հետնապահներից «Խետաֆեն» էր։
Հանդիպման հաշիվը շատ արագ է բացվել․ 2-րդ րոպեին աչքի է ընկել Ռոբերտոն։ 16 րոպե անց «Խետաֆեին» հաջողվել է հավասարեցնել հաշիվը․ գոլ է հեղինակել Սանդրո Ռամիրեսը։ Սակայն, մինչև առաջին կեսի ավարտը, «Բարսային» հաջողվել է կրկին առաջ անցնել հաշվի մեջ․ նորից գոլ է խփել թիմի նորեկ Մեմֆիս Դեպայը։
Երկրորդ կեսում նոր գոլեր չեն գրանցվել ու խաղն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ կատալոնական ակումբի։
Այս խաղից հետո «Բարսան» ունի վաստակած 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր է վաստակել նաև «Ռեալ» Մադրիդը։
https://www.youtube.com/watch?v=WhjScUCSZiU

