Իգալոն պայմանագիր է կնքել Ալ-Շաբաբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Օդիոն Իգալոն կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայում: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ալ-Շաբաբի» հետ:

Պայմանագիրը նախատեսված է երկուսուկես տարի ժամկետով:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Իգալոն անցկացրել է 23 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ:

Ամենաթարմ