Իլհամ Ալիևը խոսել է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին

Հրապարակող՝

Հայտնի է Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Նրանք խոսել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության մասին։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի պատվիրակությունն անցած ամիս ԵԽԽՎ-ում աջակցել է Ադրբեջանին ու հերթական անգամ համերաշխություն ցուցաբերել: Այս AzerTac ադրբեջանական լրատվական գործակալությունը։

«Որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ լավ գիտենք այդ կառույցը: Ցավոք, այդ կազմակերպությունը 20 տարի Ադրբեջանն ընտրում է որպես թիրախ, իսկ Թուրքիային՝ էլ ավելի երկար ժամանակ… Այդ կազմակերպությունը միջազգային մակարդակում կորցնում է իր նշանակությունը, այն չի կարող ազդել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա»,-ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն 20 տարվա ընթացքում տարբեր քաղաքական պատվերներ է կատարել Ադրբեջանի դեմ:

«ԵԽԽՎ-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես հետամնաց երկիր, չեն նկատում դրական գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում։ Այդ ամենը սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, դուրս են մնում ուշադրությունից:

Կարող եմ բերել Հայաստանի օրինակը: Հայաստանի նախկին նախագահը մեկ տարուց ավելի է՝ ձերբակալված է: Այդ նախագահը երբ հայտարարեց, որ քաղաքականությամբ է զբաղվելու, ձերբակալվեց»,-ասել է Ալիևը:

Ամենաթարմ