fbpx
Աշխարհ

Իլոն Մասկը անմեղ է ճանաչվել զրպարտության գործով

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը անմեղ է ճանաչվել թաիլանդցի դպրոցականներին քարայրից փրկած բրիտանացի դայվերի զրպարտության գործում։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։

Վեռնոն Անսուորթը 190 մլն դոլար է պահանջել որպես փոխհատուցում Մասկի վիրավորական արտահայտությունների համար․ վերջինս, ըստ հայցվորի, նրան անվանել էր մանկապիղծ, երբ 2018-ի հունիսին բրիտանացի դայվերը քարայրից փրկել էր թաիլանդցի դպրոցականներին։

Դայվերի հավաստմամբ՝ Tesla-ի ղեկավարն իր արտահայտություններով անվանարկել է իրեն։

Ինքը՝ Մասկը, դատարանին ասել է, որ «պեդոֆիլ» բառը սովորական բան է Հարավային Աֆրիկայում, որտեղ նա մեծացել է։

Պատասխանելով լրագրողների հարցերին դատից հետո՝ միլիարդատերն ասել է, որ մարդկության հանդեպ իր հավատը վերականգնվել է։

Իր հերթին, Անսուորթի իրավաբան Լին Վուդը հայտարարել է, որ դատարանից կհեռանա բարձր գլխով՝ նշելով, որ այդ դատավճիռը հասարակության օգտին չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ