Երեկ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավենսյանը։
Նա ներողություն է խնդրել բոլոր հարազատներից ու ասել, որ իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:
Ավանեսյանը վստահեցրել է, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար։
«Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով», – նշել է նա:
Ավանեսյանը հարկ է համարել նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:
«Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին», – ավարտել է Facebook-յան գրառումը պաշտոնյան։
