Իմ կարծիքով պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ․ Մակունց

Իմ կարծիքով Պետական կառավարման համակարգում պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Մակունցն ասաց, որ առաջիկայում գործադիրի հետ կունենա քննարկում, քանի որ դեռեւս ծանոթ չէ նախարարների, փոխնախարարների եւ քարտուղարների աշխատավարձերի բարձրացման հանգամանքներին.

«Առաջիկայում հասկանալով եւ գործադիրի հետ քննարկելով հարցը՝ ձեզ կտեղեկացնենք», – պատասխանեց Լիլիթ Մակունցը։

Դիտարկամը, որ ԱԺ-ում պետք է քննարկվեր աշխատավարձերի հարցը, գործակից բարձրացնեին, եւ ըստ այդմ էլ՝ բարձրանար աշխատավարձերը, Մակունցն ասաց. «Այս պահին պատրաստ չեմ պատասխանելու այդ հարցին»։

Ամենաթարմ